Դորտմունդի «Բորուսիան» այսօր պայմանագիր է կնքել «Ֆրայբուրգի» պաշտպան Նիկո Շլոտերբեկի հետ։
Ինչպես տեղեկացնում է «մեղուների» պաշտոնական կայքը, պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ «Ֆրայբուրգը» գործարքից ստացել է 20 միլիոն եվրո։
Շլոտերբեկը բավականին ունիվերսալ ֆուտբոլիստ է։ Նրա հիմնական դիրքը պաշտպանության կենտրոնն է, սակայն կարող է հանդես գալ նաև ձախ պաշտպանի դիրքում։