Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը» հետաքրքրված են «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Կոնրադ Լայմերի ծառայություններով, հայտնում է Kicker-ը։
24-ամյա ավստրիացու պայմանագիրը «Ցլերի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, իսկ երկարաձգման շուրջ բանակցություններն առայժմ ձախողվել են։
Բունդեսլիգայի և Պրեմիեր լիգայի թոփ ակումբները հետևում են իրավիճակին, թեև ինքը՝ խաղացողը, դեռ կենտրոնացած է «Լայպցիգի» հետ տիտղոս նվաճելու վրա: Հիշեցնենք, որ թիմը դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ հաղթել է «Ռեյնջերսին» (1:0) առաջին խաղում։
2021/22 մրցաշրջանում Լայմերը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։