«Դինամո» մարզադահլիճում կայացել է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, «Դինամո» ՄՀԿ-ի բռնցքամարտիկ Վազգեն Ասլանյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը:
Բացման արարողությունից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հերոսի հիշատակը: Մրցաշարին մասնակցում էին մոտ 50 մարզիկներ՝ Հանրապետության գրեթ բոլոր մարզերից:
Միջոցառմանը ներկա էին Վազգենի ընտանիքի անդամները, որոնց հանձնվեց շնորհակալագրեր:
Մրցաշարին ներկա էին նաև բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամն ու Վիկ Դարչինյանը:


























































