«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, որը մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է «Մանչեսթեր Յունայթեդը», կողմնորոշվել է նոր ակումբում առաջին տրանսֆերն իրականացնելու հարցում։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, հոլանդացի մասնագետը ցանկանում է նոր ակումբում տեսնել «Սաութհեմփթոնի» ֆուտբոլիստ Ջեյմս Ուորդ-Պրոուսին։ Ըստ աղբյուրի՝ տեն Հագը ցանկանում է կիսապաշտպանի շուրջը կառուցել մանկունիանցիների խաղը։
27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»։ Ուորդ-Պրոուսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո։