«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, Մադրիդի «Ռեալը» դիտարկում է պորտուգալացուն վերադարձնելու տարներակը։ Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն ևս դեմ չէ «Արքայական ակումբ» վերադառնալուն։
Հիշեցնենք, որ հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը մանկունիանցիների հետ լրանալու է 2023 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանուն մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։