Բունդեսլիգայի 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 3-4 հաշվով պարտվեց «Բոխումին»։
Արդեն 8-րդ րոպեին հյուրերը հաղթում էին երկու գոլի առավելությամբ։ Հետագայում «մեղուները» կարողացան դառնալ երեք գոլի հեղինակ։ Բոլոր դեպքերում աչքի ընկավ Էրլինգ Հոլանդը՝ իր ակտիվում գրանցելով հեթ-տրիկ։
Վերջին 10 րոպեների ընթացքում «Բոխումը» ոչ միայն կարողացավ հավասարեցնել հաշիվը, այլև խփեց հաղթական գոլը և Դորտմունդից հեռացավ երեք միավորով։
«Բորուսիան» 63 միավորով մնաց երկրորդ տեղում, իսկ «Բոխումը» վաստակեց 39 միավոր և բարձրացավ 11-րդ հորիզոնական։