Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը պատրաստվում է հեռանալ իր ներկայիս ակումբից, հայտնում է Sky Sport Germany-ն։
Աղբյուրի համաձայն՝ սերբ հարձակվողը ցանկանում է վերադառնալ Բունդեսլիգա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Այնտրախտում», որտեղից էլ տեղափոխվել է Լա լիգա։
Երեք տարվա ընթացքում հարձակվողն իսպանական ակումբում անցկացրել է 49 հանդիպում, որոնցում խփել է ընդամենը երեք գնդակ։