«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին հանդիպում է ունեցել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ներկայացուցիչների հետ, հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Ալեմանին Լևանդովսկու գործակալին է փոխանցել պայմանագրային պայմանները, որոնք կատալոնական ակումբը կարող է առաջարկել լեհ հարձակվողին: Ներկայացվել են նաև «Բավարիայի» հետ գործարքի պայմանները:
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» Լևանդովսկուն 2 մրցաշրջանի համար նախատեսված պայմանագիր է առաջարկել՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե ֆուտբոլիստը ցանկանա: «Բավարիային» կատալոնական ակումբը պատրաստ է 35 մլն եվրո առաջարկել:
33-ամյա Լևանդովսկին մյունխենյան ակումբ է տեղափոխվել 2014 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողի ակտիվում 48 գոլ կա և 6 գոլային փոխանցում՝ բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: