«Լայպցիգի» ղեկավարները ցանկանում են ակումբի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի հետ նոր պայմանագիր կնքել։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, «ցլերի» ղեկավարությունն արդեն իսկ հայտնել է մարզչին՝ կայացրած որոշման մասին։ Սպասվում է, որ կողմերը նոր պայմանագրի մանրամասները կքննարկեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Հիշեցնենք, որ Տեդեսկոն գերմանական ակումբը գլխավորել է 2021 թվականի դեկտեմբերին։ Նրա գլխավորությամբ «Լայպցիգը» անցկացրել է 24 հանդիպում, որոնցից 16-ում հաղթել է, գրանցել 5 ոչ-ոքի և կրել 3 պարտություն։