Մայամի Հիթը հաղթեց Ատլանտա Հոքսին Արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆ սերիայի 5-րդ խաղում։ Հանդիպումն անցկացվել է Մայամիում և ավարտվել 97։94 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Վիկտոր Օլադիպոն էր, ով վաստակեց 23 միավոր։ Բամ Ադեբայոն դաբլ-դաբլ է գրանցել՝ 20 միավոր և 11 գնդակի խլում: Պարտվողների կազմում ԴեԱնդրե Հանթերը գրանցեց դաբլ-դաբլ՝ 35 միավոր և 11 գնդակի խլում:
Այսպիսով, Մայամին 4-1 հաշվով հաղթեց շարքը և դուրս եկավ Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ։ «Հիթ»-ի հաջորդ մրցակիցը կլինի Ֆիլադելֆիա-Տորոնտո դիմակայության հաղթողը (3-2):
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև Բոստոնը։