«Միլանի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն համեմատել է «ռոսոներիների» ներկայիս կազմը 2016 թվականի «Լեսթերի» հետ, որը Չեմպիոնշիփից վերադառնալուց հետո երկրորդ մրցաշրջանում դարձավ Անգլիայի չեմպիոն։
«Եթե «Միլանը» նվաճի Սկուդետոն, դա նման կլինի այն հրաշքին, որն արեց «Լեսթերը» 2016 թվականին: Շատերը կանխատեսում էին, որ «Միլանը» կզբաղեցնի չորրորդ կամ հինգերորդ տեղը, բայց նրանք դեռևս գլխավորում են աղյուսակը: Մալդինին ճիշտ խոսքեր է ասել. «Միլանը» վերջին 20 տարում միայն երկու անգամ է հաղթել առաջնությունը: Դա նույնը չէ, ինչ «Լեսթերինը», բայց շատ նման է»,- ասել է Կասանոն Bobo TV-ին:
Հիշեցնենք, որ այժմ «Միլանը» Ա Սերիայի առաջատարն է՝ երկու միավորով առջևում լինելով «Ինտերից»։ Բայց «ներաձուրիները» մեկ խաղ պակաս են անցկացրել: