«Բավարիան» կարող է ձեռք բերել Սեբաստիան Ալլերին՝ որպես Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող։
«Այաքսի» 27-ամյա հարձակվողը մյունխենցիների հարձակման գիծն ուժեղացնելու գլխավոր թեկնածուն է, այն դեպքում, եթե Լևանդովսկին հեռանա ակումբից, գրում է Bild-ը։
«Բավարիան» կապ է հաստատել Ալլերի գործակալների հետ․ հավանական գործարքը կարող է կազմել 40 միլիոն եվրո։ Հարձակվողը ցանկանում է պայմանագիր ստանալ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով։
Մյունխենյան ակումբի այլ թեկածուների թվում են նաև «Բենֆիկայի» խաղացող Դարվին Նունյեսը, «Չելսիից» Ռոմելու Լուկակուն և «Բայերից» Պատրիկ Շիկը: Այս խաղացողներից յուրաքանչյուրի համար գերմանական գրանդը ստիպված կլինի վճարել մոտ 80 միլիոն եվրո։