Այս գիշեր կայացավ NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի Բրուքլին Նեթս — Բոստոն Սելթիքս չորրորդ հանդիպումը։
Հանդիպումն ավարտվել է Սելթիքսի հաղթանակով՝ 116:112 հաշվով։
Հաղթողների կազմում լավագույնը Ջեյսոն Տատումն էր, ով վաստակեց 29 միավոր։ Կևին Դյուրանտը 39 միավորով լավագույնն էր Նեթսի կազմում:
Շարքում հաշիվը դարձավ 4-0՝ հօգուտ Բոստոնի։ Սելթիքսը առաջինը դուրս եկավ NBA-ի Արևելյան կոնֆերենիցայի կիսաեզրափակիչ, որտեղ նրանք կհանդիպեն Միլուոկի Բաքս-Չիկագո Բուլս զույգի հաղթողին։