«Բավարիան» չնայած տարատեսած շշուկներին առաջիկա ամռանը մտադիր չէ բաժանվել թիմի հարձակվող Սերժ Գնաբրիից:
«Հույս ունենք՝ Գնաբրին չի հեռանա, քանի որ նա այնպիսի խաղացող է, որին մենք գնահատում ենք, ու ցանկանում ենք, որ նա մնա»,- «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիխամիջիչի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գնաբրին չի երկարաձգի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ:
Գնաբրին գերմանական «Շտուտգարտի» ակադեմիայի սան է: Նա 2017 թվականից է հանդես գալիս «Բավարիայում», ուր տեղափոխվել էր «Վերդերից» 8 մլն եվրոյի դիմաց:
Գնաբրիի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Գնաբրին 31 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: