Ֆորմուլա 1-ի 2021 թվականի աշխարհի չեմպիոն Մաքս Ֆերստապենը ստացել է հեղինակավոր Laureus տարվա լավագույն մարզիկ մրցանակը։
Բացի «Ռեդ բուլի» ավտոարշավորդից, մրցանակին հավակնել են լեգենդար քվոտեբեք և Super Bowl-ի յոթակի չեմպիոն Թոմ Բրեդին, լողորդ Կալեբ Դրեսելը, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, աթլետ Էլիուդ Կիպչոգեն և թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը:
Նախկինում Ֆորմուլա1-ի ավտոարշավորդներից այս մրցանակը ստացել էիմ Միխայել Շումախերը (երկու անգամ), Սեբաստիան Ֆետելը և Լյուիս Հեմիլթոնը։