Լեգենդար բասկետբոլիստ Շաքիլ Օ’Նիլը հայտարարել է «Լոս Անջելես Լեյքերսի» գլխավոր մարզիչ դառնալու պատրաստակամության մասին։
Հիշեցնենք, որ «Լեյքերսը» չհայտնվեց NBA-ի ընթացիկ մրցաշրջանի փլեյ-օֆֆում և բաժանվեց գլխավոր մարզիչ Ֆրենկ Ֆոգելից։
Օ’Նիլը բարձրաձայնել է իր պահանջները «Լոս Անջելեսի» ղեկավարությանը. «Եթե «Լեյքերսն» ինձ առաջարկի տարեկան 25 միլիոն դոլար և չորս տարվա պայմանագիր, ապա ես կդառնամ նրանց մարզիչը», – ասել է Շաքիլը «The Big Podcast»-ի եթերում:
Շաքիլ Օ’Նիլը Լոս Անջելեսում խաղացել է 1996-2004 թվականներին: Նա «Լեյքերսի» կազմում NBA-ի եռակի չեմպիոն է։