Կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը ռեկորդակիր է Գերմանիայի առաջնության տիտղոսների քանակով:
«Բավարիան», Բունդեսլիգայի 31-րդ տուրում հաղթելով Դորտմունդի «Բորուսիային» (3:1), 10-րդ անգամ անընդմեջ դարձավ երկրի չեմպիոն։
Մյուլլերի համար այս չեմպիոնությունը տասնմեկերորդն էր. սա երկրի ռեկորդ է: Նա առաջ էր անցել իր նախկին խաղընկեր Դավիդ Ալաբայից, ով նախորդ ամառ տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։
Մյուլերը Բունդեսլիգան հաղթել է 2010, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021 և 2022 թվականներին: