Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդին»։
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը՝ ապրիլի 18-ին, Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել էր իր նորածին որդու մահվան մասին։
Այսօրվա հանդիպման 7-րդ րոպեին (պորտուգալացին խաղում է 7-րդ համարի ներքո), մարզադաշտում ներկա բոլոր երկրպագուները մեկ րոպե ծափահարեցին՝ հայտնելով իրենց աջակցությունը Ռոնալդուին և հարգելով երեխայի հիշատակը։
Ավելի վաղ նման ակցիա էին կազմակերպել «Լիվերպուլի» երկրպագուները։