Լայպցիգում կայացավ Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումը, որում «ՌԲ Լայպցիգը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Յունիոնին»։
Տանտերերի կազմում գոլերի հեղինակներ դարձան Անդրե Սիլվան (11 մետրանոց) ու Էմիլ Ֆորսբերգը։
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Շերալդո Բեքերը։
Այս հաղթանակի շնորհիվ Դոմենիկո Տեդեսկոյի թիմը դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կխաղա «Ֆրայբուրգի» հետ։