Անգլիայի Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրից հետաձգված խաղում «Արսենալը» մրցակցի հարկի տակ 4-2 հաշվով հաղթեց «Չելսիին»։
13-րդ րոպեին Էդի Նկետիան առաջ մղեց «զինագործներին»։
17-րդ րոպեին Տիմո Վերները վերականգնեց հաշվի հավասարությունը։
27-րդ րոպեին Էմիլ Սմիթ Ռոուն խփեց հյուրերի երկրորդ գոլը։
32-րդ րոպեին Սեզար Ասպիլիկուետան երկրորդ անգամ հավասարեցրեց հաշիվը։
57-րդ րոպեին Նկետիան դարձավ դուբլի հեղինակ։
Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Բուկայո Սական անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։