«Բավարիայի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Bild.de-ն, ավստրիացու ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը» և Մադրիդի «Ատլետիկոն»։ Կիսապաշտպանի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։
Մյունխենցիների հետ Զաբիտցերի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։