«Ֆրայբուրգի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Նիկո Շլոտերբեկը մտադիր է կարիերան շարունակել Դորտմունդի «Բորուսիայում», հայտնում է Sky Sports Germany-ն։
22-ամյա կենտրոնական պաշտպանը հիանալի մրցաշրջան է անցկացնում «Ֆրայբուրգում», որը 5-րդն է Բունդեսլիգայում և պայքարում է Չեմպիոնների լիգայի գոտում տեղ զբաղեցնելու համար:
Ֆուտբոլիստն առաջնության 28 խաղում խփել է 4 գոլ։
Ըստ աղբյուրի՝ անցած շաբաթ Շլոտերբեկը «Բորուսիային» տրանսֆերի վերաբերյալ բանավոր համաձայնություն է տվել։ Եթե տրանսֆերն իրականացվի, Նիկոն կկնքի «մեղուների» հետ հինգ տարվա պայմանագիր՝ տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձով: