«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագան դեռևս անորոշ է։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը, իսկ նոր պայմանագիր դեռ ստորագրված չէ։
Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, ակումբի ղեկավարությունը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին մրցաշրջանի ավարտից հետո և գնահատում է նրա տրանսֆերը 40 մլն եվրո։
Նշվում է, որ «Բավարիան» ցանկանում է 33-ամյա լեհ ֆուտբոլիստին պահել մինչև պայմանագրի ավարտը, սակայն չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել։
Ռոբերտ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 47 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։