Լայպցիգը մտադիր է վաճառել Քրիստոֆեր Նկունկուին միայն հաջորդ ամառ։ Միակ բացառությունը 65 միլիոն եվրոյից զգալիորեն բարձր առաջարկն է։ Այս մասին հայտնում է գերմանական մամուլը:
Հարձակվողին ձեռք բերելու հիմնական հավակնորդներն են ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»: Երկու ակումբներն էլ արդեն կապի մեջ են եղել հարձակվողի գործակալի հետ։
Նկունկուն դարձել է եվրոպական ֆուտբոլի գլխավոր հայտնություններից մեկը։ Ֆուտբոլիստը Լայպցիգի կազմում բոլոր մրցաշարերում խփել է 30 գոլ։
Ֆուտբոլիստն ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2024 թվականը։