Ռուսաստանցի թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը Շանհայում դարձել է «Մասթերսի» հաղթող: Եզրափակչում Ռուսաստանի առաջին ռակետը 6:4, 6:1 հաշվով հաղթեց գերմանացի Ալեքսանդր Զվերևին:
Մեկնարկային սեթում որոշիչը Զվերևի մատուցման ժամանակ թույլ տված կրկնակի սխալն էր, որի շնորհիվ Մեդվեդևը հաղթեց 6-4 հաշվով:
Երկրորդ սեթի մեկնարկին Մեդվեդևը վերցրեց իր մատուցումը, իսկ հետո ֆանտաստիկ բրեյք իրացրեց, երբ Զվերևը հաղթում էր 40-0 հաշվով:
Դրանից հետո Դանիլի առավելությունն արդեն ճնշող դարձավ։
Ռուս թենիսիստը զիջեց մրցակցին էյսերի թվով (4-7), սակայն ավելի քիչ սխալվեց մատուցման ժամանակ (2-3): Մեդվեդևն իրացրեց բրեյք-փոյնթերի 80 տոկոսը (4/5), իսկ Զվերևը՝ միայն 17 տոկոսը (1/6):
Մեդվեդևն առաջին անգամ հաղթեց Զվերևին, դիմակայության հաշիվը դարձավ 1-4: