Շաբաթ օրը՝ ապրիլի 16-ին, Անգլիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակում «Բրայթոնը» հաղթել է «Տոտենհեմին» (1:0):
«Ճայերի» մամուլի ծառայությունը որոշել է օգտագործել պահը և ծաղրել լոնդոնցի իրենց գործընկերներին՝ նշելով քաղաքի հյուսիսային մասում մրցակիցների համառ պայքարը։
Բանն այն է, որ «Բրայթոնը» ԱՊԼ-ի շրջանակում մեկ շաբաթում հաղթեց «Արսենալին» (2:1) և «Տոտենհեմին» (1:0):
«Հյուսիսային Լոնդոնը մերն է»,- ասվում է ակումբի թվիթերյան գրառման մեջ։