Հայտնի են դարձել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հնարավոր հեռանալու որոշ մանրամասներ։
Ինչպես տեղեկացնում է Sport1.de-ն, լեհ ֆուտբոլիստը դժգոհ է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանից։
Նշվում է, որ Լևանդովսկին անընդհատ քննադատում է Նագելսմանի ընտրած մարտավարությունը, ինչպես նաև այն բարդ առաջադրանքները, որոնք նա տալիս է մարզումների ժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը «Բավարիայի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 47 գոլի հեղինակ։