«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի ցուցադրած խաղի մասին։
«Բենզեման առանձնանում է ոչ միայն նրա համար, թե ինչպիսի խաղ է այսօր ցուցադրում, այլև նրա՝ թե ինչպես էր խաղում 10 տարի առաջ։
Նա ոչ միայն ուժեղ հարձակվող է, այլև բազմակողմանի զարգացած հիանալի ֆուտբոլիստ։ Բենզեմայի կարիերան ֆենոմենալ է ստացվում»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։
Հիշեցնենք, Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը հանդիսանում է Մադրիդի «Ռեալը»։