Բունդեսլիգայի 30-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր «Վոլֆսբուրգին» ու ջախջախիչ հաղթանակ տարավ․ խաղն ավարտվեց 6-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց 24-րդ րոպեին․ տանտերերի կազմում աչքի ընկավ Թոմ Ռոտեն, երկու րոպե անց Վիտսելը կրկնապատկեց հաշիվը, ևս երկու րոպե անց Ականժին հաշիվը դարձրեց 3-0: 7 րոպե գոլային դադարից հետո՝ 35-րդ րոպեին, Էմրե Ջանը խփեց դորտմունդցիների 4-րդ գնդակը, 3 րոպե անց Հոլանդը՝ 5-րդը։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 54-րդ րոպեին, Հոլանդը դուբլ ձևակերպեց։ Միայն խաղի հիմնական ժամանակից 9 րոպե առաջ հյուրերը կարողացան խփել հեղինակության գնդակը։
Այս խաղից հետո «Բորուսիան» 63 միավորով մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է, իսկ «Վոլֆսբուրգը» 34 միավորով՝ 13-րդ։