Նախկին մրցավար Էդուարդո Իտուռալդե Գոնսալեսը մեկնաբանել է ԵԼ 1/4 եզրափակչի «Բարսելոնա»-«Այնտրախտ» խաղում գերմանական ակումբի ֆուտբոլիստ Ֆիլիպ Կոստիչի՝ 4-րդ րոպեին 11-մետրանոցից խփած գոլը։
««Այնտրախտի» խաղացողը ժամանակից շուտ վազեց տուգանային, դրա համար պիտի նորից իրացներ 11-մետրանոցը։ VAR-ը նման դեպքերում չի միջամտում, քանի որ ֆուտբոլիստն ակտիվ մասնակցություն չի ունեցել խաղին։ Դրվագն ակնհայտ էր, բայց մրցավարները երբեմն մոռանում են նման բաների մասին։
Դրա հետ մեկտեղ, մրցավարները 11-մետրանոցների ժամանակ շատ պահանջկոտ են դարպասապահների նկատմամբ, երբ նրանք նույնիսկ 1սմ առաջ են գալիս։ Նրանք պիտի պահանջկոտ լինեն նաև այն դեպքում, երբ մյուս խաղացողներն են ժամանակից շուտ վազում տուգանային»,- Իտուռալդեի խոսքերն է փոխանցում AS-ը։
«Բարսելոնա»-«Այնտրախտ» խաղը սպասարկում էր պորտուգալացի Արթուր Սոարեշ Դիաշը։