«Այնտրախտի» կիսապաշտպան Սեբաստյան Ռոդեն մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնայի» դեմ տարած 3-2 հաշվով հաղթանակը։ Գերմանական թիմն ընդհանուր դիմակայության 4-3 հաշվով հաղթանակով կատալոնացիներին դուրս թողեց մրցաշարից։
Գերմանական ԶԼՄ-ները խաղից առաջ հաղորդել էին, որ Կատալոնիայի մայրաքաղաք է ժամանելու «Այնտրախտի» մոտ 30 հազար երկրպագու։
«Անչափ երջանիկ եմ։ Այսօր փայլուն խաղ անցկացրինք։ Երբ նախավարժանքի ժամանակ տեսանք մեր երկրպագուներին, փշաքաղվեցինք։ Տասը տարի առաջ մենք երկրորդ Բունդեսլիգայում էինք խաղում, իսկ հիմա երկրորդ անգամ հասանք Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ։
Երբ հնարավոր էր, փորձում էինք մրցակցի յուրաքանչյուր խաղացողի մի քանի ֆուտբոլիստով պահել։ Փորձում էինք պաշտպանությունից արագ անցնել հարձակման»,- Ռոդեի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։