«Բավարիայի» նախկին խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է անգլիական ֆուտբոլի որակի մասին։
«ՉԼ կիսաեզրափակիչում երկու անգլիական թիմ է և երկու իսպանական։ Սա արտացոլում է եվրոպական ֆուտբոլի ներկայիս կարգավիճակը։
Անգլիական թիմերը շատ ուժեղ են։ Կիրակի օրը «Ման Սիթիի» ու «Լիվերպուլի» դեմ ոչ-ոքին (2-2) լավագույն խաղն էր, որ դիտել էի վերջին 5 տարում»,- Ռումենիգեի խոսքերն է փոխանցում Kicker-ը։