«Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Լիվերպուլի» հետ պատասխան խաղում դարձել է գոլի հեղինակ:
22-ամյա ուրուգվայցին այդ գնդակի շնորհիվ ընթացիկ մրցաշարում խփեց իր 6-րդ գոլը և գերազանցեց լիսաբոնյան ակումբի ռեկորդը։
Նախորդ ձեռքբերումը պատկանում էր Նունո Գոմեշին, որը 1998/99 թվականներին Չեմպիոնների լիգայում 5 գոլ է խփել «Բենֆիկայի» կազմում։
Երիտասարդ հարձակվողն այս մրցաշրջանում պորտուգալական ակումբի կազմում մասնակցել է 37 խաղի և դարձել 32 գոլի հեղինակ: