«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է թիմի՝ ՉԼ-ից դուրս մնալու մասին։ Մյունխենցիները 1/4 եզրափակչում ընդհանուր 1-2 հաշվով զիջեցին «Վիլյառեալին»։
«Հիասթափված ենք քառորդ եզրափակչում պարտությունից, որովհետև «Վիլյառեալի» հանդեպ ողջ հարգանքով հանդերձ, սա մեր մակարդակը չէ։ Բայց «Բավարիան» միշտ տարբերվել է նրանով, որ անհաջողություններից հետո ավելի ուժեղ է դարձել։ Հնեց այդ առաջադրանքն է հիմա դրված մեր առջև։
Վստահ եմ, որ «Բավարիայի» ֆուտբոլիստները թույլ չեն տա, որ ամեն ինչ այսպիսի նոտայի վրա ավարտվի։ Այս պարտությունը խաղացողներին կօգնի ՉԼ մյուս խաղարկությունից առաջ։ «Բավարիայի» ֆուտբոլիստներն ուզում են ակումբի հետ պատմություն գրել։ Եթե Բունդեսլիգան ավարտենք 10-րդ անընդմեջ ոսկով, դա պատմական նվաճում կլինի երկրագնդի թոփ-5 լիգաներից մեկում։ Կարող ենք հպարտանալ դրանով, իսկ մյուս մրցաշրջանում նորից ուժերը կուղղենք ՉԼ-ն հաղթելուն»,- Հայների խոսքերն է փոխանցում Bild-ը։