«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարող է չգլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ինչպես տեղեկացնում է De Telegraph-ը, հոլանդացի մասնագետին ցանկանում է հրավիրել նաև գերմանական «Լայպցիգը»։ Ըստ աղբյուրի՝ «ցլերի» ղեկավարությունը ցանկանում է վճարել տեն Հագի հրաժարագինը, որը կազմում է երկու միլիոն եվրո։
Նշվում է, որ «Լայպցիգը» ներկայիս գլխավոր մարզիչ Ջեսի Մարշին կարող է պաշտոնանկ անել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Գերմանական ակումբի ղեկավարներն արդեն հանդիպում են ունեցել հոլանդացի մասնագետի ներկայացուցիչների հետ։