Չեմպիոնների Լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Բավարիան» 0-1 հաշվով պարտվել էր «Վիլյառեալին»։
Պատասխան խաղից առաջ իր սպասելիքների մասին է խոսել մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։
«Մենք պետք է մրցակցին հնարավորություն չտանք ցուցադրել լավագույն խաղային որակները։ Պետք է թույլ տանք տակտիկական խախտումներ և «կոշտ» ֆուտբոլ խաղանք, եթե դրա անհրաժեշտությունը զգացվի։
Մենք պետք է պատժենք նրանց առաջին խաղում չիրացրած գոլային պահերի համար»,- նշել է գերմանացի մասնագետը։