Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջիովանի Ռեյնան վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։
19-ամյա խաղացողը դուրս էր եկել «մեղուների» մեկնարկային կազմում Բունդեսլիգայի «Շտուտգարտի» դեմ խաղում ուրբաթ օրը՝ ազդրի վնասվածքից ապաքինվելուց հետո, բայց կարողացավ անցկացնել միայն 6 րոպե:
Պաշտոնական հաղորդագրության մեջ «Բորուսիան» հաստատել է, որ ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշրջանի ավարտը: «Ամերիկացու համար ընթացիկ մրցաշրջանն ավարտված է»,- ասվում է զեկույցում։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Բունդեսլիգայում անցկացրել է 10 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։