«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ՉԼ 1/4 եզրափակչի «Չելսիի» դեմ կայանալիք պատասխան խաղի մասին։ Առաջին խաղն ավարտվել է մադրիդցիների՝ 3-1 հաշվով հաղթանակով։
«Մեզ դժվար խաղ է սպասվում։ Պիտի կռիվ տանք։ Ակնկալում ենք, որ «Չելսին» իր ուժերի ներածին չափով ամեն ինչ կանի, որ առաջ գնա։
Տուխելի խոսքե՞րը քամբեքի անհնարին լինելու մասին։ Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի։ Նրանք եկել են այստեղ, որ հաղթեն»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Պատասխան խաղը Մադրիդում կկայանա ապրիլի 12-ին։