«Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է ՉԼ 1/4 եզրափակչի «Վիլյառեալի» դեմ կայանալիք պատասխան խաղի մասին։
«Մեր թիմում շատ ամբիցիոզ խաղացողներ կան։ Առաջին խաղի պարտությունից հետո մեզ հետ կատակել չի կարելի։ Լավ է, որ մեր ապագան առաջվա պես մեր ձեռքերում է։
«Վիլյառեալը» հակագրոհների վրա է խաղում։ Մենք ուզում ենք մեր հնարավորությունների սահմանում հանդես գալ, և մեզ կաջակցեն մեր երկրպագուները։ Գիտենք՝ ինչպես մոտենալ փլեյ-օֆֆի խաղին առաջին հանդիպման բացասական արդյունքից հետո։ Չենք վախենում»,- Նոյերի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։
Հիշեցնենք՝ մյունխենցիներն առաջին խաղում նվազագույն հաշվով զիջել էին մրցակցին։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 12-ին։