Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը հերթական հաղթանակն է տարել։ Այս մասին հայտնում է Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
«Շնորհավորում ենք Ազատ Հովհաննիսյանին փայլուն հաղթանակի կապակցությամբ։
ԱՄՆ–ում կայացած մենամարտում մեր բռնցքամարտիկը երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Ագուերո Դագոբերտոյին»,-ասված է հայտարարությունում։