«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է կիսապաշտպան Սադիո Մանեի խաղի մասին:
«Ես պարզապես սիրում եմ Մանեին, նա իմ սիրելի խաղացողն է ակումբում։ Նա հոյակապն է, միշտ ժպտում է ու գոլեր խփում: Մանեն Կլոպի առաջին իսկապես խոշոր տրանսֆերն է և կարծում եմ, որ այդ ժամանակից ի վեր Սադիոն ավելի ու ավելի լավն է դառնում։
Նա պարզապես մեքենա է», — Կարագերի խոսքն է փոխանցում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: