Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Բավարիան» 1-0 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։
«Առաջին խաղակեսում այնքան էլ լավ չխաղացինք։ Կարծում եմ՝ երկրորդ խաղակեսի առաջին 20 րոպեների ընթացքում միայն կարողացանք փոխել խաղի ընթացքը։
Հետագայում կրկին խնդիրներ ունեցանք, բայց վերջին 10 րոպեների ընթացքում լավ ֆուտբոլ խաղացինք։ Մրցաշրջանի ներկայիս հատվածում կարևոր է ոչ թե փայլուն խաղ ցուցադրելը, այլ լավ պաշտպանվելը և հաղթելը, ինչ կարողացանք անել»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։