Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջովանի Ռեյնան վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Շտուտգարտի» հետ խաղում (2:0)։ Նա փոխարինվեց հանդիպման արդեն 6-րդ րոպեին։
19-ամյա ամերիկացու փոխարեն խաղադաշտ է մտել Յուլիան Բրանդտը։ Արդյունքում նա դուբլի հեղինակ դարձավ ու հաղթանակ բերեց թիմին։ Փոխարինումից հետո Ռեյնան չի կարողացել զսպել էմոցիաները։ Նա լաց եղավ ու արցունքն աչքերին գնաց հանդերձարան։

























































