«Այնտրախտի» կիսապաշտպան Անսգար Կնաուֆը ճանաչվել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացող։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
ՉԼ 1/4 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ առաջին խաղում (1-1) գերմանացի ֆուտբոլիստը աչքի էր ընկել գոլով, որը ճանաչվել է ԵԼ շաբաթվա լավագույն գոլ։
Այս մրցանակի համար պայքարում Կնաուֆն առաջ է անցել «Ատալանտայի» դարպասապահ Խուան Մուսոյից, «Լիոնի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեից և «Բրագայի» հարձակվող Աբել Ռուիսից։