«Լայպցիգի» եզրային հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։ Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարում Նկունկուի գործակալների հետ։ Փարիզցիները ցանկանում են ձեռք բերել «Լայպցիգի» խաղացողին հաջորդ ամառ։
Բացի ՊՍԺ-ից, թիմի լավագույն ֆուտբոլիստին հավակնում են ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Բավարիան»:
Հավելենք, որ Նկունկուն ՊՍԺ-ի սան է։ Նա հարազատ ակումբի շարքերը լքել է 2016թ.
























































