Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է այն ֆուտբոլիստների մասին, որոնց կցանկանար տեսնել իր թիմում.
«Իհարկե, Մբապեն լավն է ցանկացած թիմի համար։ Ես կարծում եմ, որ Ֆրենկի դե Յոնգը ևս հիանալի խաղացող է:
Բայց երկուսն էլ դուրս են մեր ֆինանսական հնարավորություններից», — մեջբերում է Նագելսմանին Amazon Prime-ը:
Մյունխենի «Բավարիան» 28 խաղում վաստակել է 66 միավոր և 2021/2022 մրցաշրջանի Գերմանիայի Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 1-ին տեղը։
Այսօր՝ ապրիլի 6-ին, «Բավարիան» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում կխաղա «Վիլյառեալի» հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Վիլյառեալի» հաղթանակը գնահատում է 5,50 գործակցով, ոչ-ոքին՝ 4,45, իսկ «Բավարիայի» հաղթանակը՝ 1,60։
























































