Կուբայի բռնցքամարտի ֆեդերացիան չեղարկել է երկրում պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվելու արգելքը, որը գործել է շուրջ 60 տարի: Այն գործել է 1962 թվականից:
ESPN-ը հայտնում է, որ բռնցքամարտի ազգային ֆեդերացիան պայմանագիր է կնքել Golden Ring պրոմոութերական ընկերության հետ, որը մայիսի 20-ին մենամարտեր կանցկացնի Մեքսիկայում: Հենց այս պայմանագրից հետո այդ արգելքը չեղարկվել է:
Մայիսին 20-ին նախատեսված շոուն կհեռարձակվի Լատինական Ամերիկայի ամբողջ տարածքում: Շոուում իրենց մասնակցությունը կունենան Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոններ Տոկիո Խուլիո Սեսար լա Կրուսը, Արլեն Լոպեսը, Ռոնյել Իգլեսիասը և Էնդի Կրուսը:
Կուբայում պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվելու արգելքը տարածվել է 1962 թվականին, երբ երկրի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոն պրոֆեսիոնալ բռնցքամարտն անվանել է կոռուպացված և ապականող: