Լիտվայի Կաունաս քաղաքում կայացած Ալգիրդո Շոցիկոյի անվան բռնցքամարտի A կարգի միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճել է երեք մեդալ։
57 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 60 կգ քաշային ժորժիկ Մարությանը նվաճել են արծաթե մեդակներ, իսկ 80 կգ քաշային Սարգիս Մարգարյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
Հայ բռնցքամարտիկները հանդես էին գալիս ՀԲՊՄՖ փոխնախագահ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ: Մրցաշարին մասնակցում էր 10 երկրի ներկայացուցիչ: