Բուդապեշտում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակչում 15:3 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ և դարձել ոսկե մեդալակիր:
Հաղթանակից հետո Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում․
«Մեր ունեցած հաջողությունները կյանքում մշտապես հպարտանալու առիթ են տալիս մեզ։ Սակայն հաջողությունների համար միայն մենք չենք, որ գովեստի ու լավ խոսքերի ենք արժանի։ Պետք է չմոռանալ այն մարդկանց, ովքեր մեզ հետ հավասար տանջվել ու իրենց ժամանակն են ծախսել՝ հաջողության հասնելու համար»,- գրել է Հարությունյանը։
Արսեն Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ է նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: