Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը, որը նոր՝ 77 կգ քաշով, դարձավ Եվրոպայի չեմպիոն, մեկնաբանել է իր հաղթանակը՝ գրառում կատարելով Instagram-ի իր էջում․
«Եվրոպայի առաջնության ոսկին նվաճելու համար անցա դժվարին ճանապարհ ,այն նվաճելը իմ նպատակներից մեկն էր, շատ սպասված հաղթանակ , որին երկար էի սպասել:
Փառք Աստծո ստացվեց։
Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրներիս, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել այս տիտղոսը։
Առանձնանատուկ շնորհակալություն եմ հայտնում ինձ աջակցողներին, իմ երկրին, հայ ու Եզդի ազգին , ովքեր միշտ քաջալերելով եղել են իմ կողքին ։
Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով»,- գրել է Մալխաս Ամոյանը։
ԵԱ-ի 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանը դժվարին հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ։